Թբիլիսի-Մոսկվա ուղիղ չարտերային չվերթն իրականացվել է Երևանով
Georgian Airways ավիաընկերության Թբիլիսի-Մոսկվա նախատեսված ուղիղ չարտերային չվերթն իրականացվել է Երեւանով: Այս մասին հայտնում է «Sputnik Գրուզիան»։
Ուղիղ չվերթը պետք է իրականացվեր ուրբաթ օրը, սակայն ԶԼՄ-ների մեկնումից քիչ առաջ հայտնի դարձավ, որ այն չեղյալ է հայտարարվել: Ինչպես ասել է Georgian Airways-ի տնօրեն Թամազ Գաիաշվիլին, չեն պահպանվել ինչ-որ ընթացակարգեր, այդ պատճառով չի եկել թռիչքի կատարման թույլտվությունը:
Միաժամանակ նա նշել է, որ տոմսերի վաճառքի բացումից հետո ուղիղ չվերթի հետ կապված աժիոտաժ է բարձրացել, ինչը «լուրջ խնդիրներ է առաջացրել», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթի բոլոր տոմսերը վաճառվել են արդեն չորեքշաբթի:
Ավելի վաղ Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հաղորդել էր, որ հունվարի 28-ին նշանակված Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի չվերթը մեկանգամյա է, եւ դրա կատարումը չի պահանջում համապատասխան գերատեսչությունների կողմից որեւէ հատուկ թույլտվություն, քանի որ խոսքը ոչ թե կանոնավոր, այլ մեկանգամյա չարտերային չվերթի մասին է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն արգելել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը 2019 թվականի ամռանը՝ ի պատասխան հակառուսական բողոքի ակցիաների, որոնք կապված են Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ Վրաստան ժամանելու հետ: