25.11.2024
Արցախից տեղահանվածները ԱՄԿ-ի գրասենյակի ու ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Թուրքիայի միջև 1990 թ.-ից մշտապես եղել է կոնտակտ. ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր գրեթե բոլոր տարներին Թուրքիայի հետ տեղի է ունեցել երկխոսություն կամ այդպիսի փորձ է ձեռնարկվել:


«1990 թականներից չի եղել գրեթե մեկ տարի, որ հայ-թուրքական երկոսության ուղղությամբ որևէ բանակցություն, քննարկում, նամակագրություն կամ կոնտակտ եղած չլինի», - Բանակի օրը՝ հունվարի 28-ին «Եռաբլուր» զինովրական պանթեոն այցելության ժամանակ հայտարարեց Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ընդդիմության քննադատությանն առ այն, որ գործող իշխանության արտաքին քաղաքականությունը «պղծում է 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակը»:


Ընդդիմության քննադատության մասին հարց ուղղած լրագրողներին Միրզոյանը խորհուրդ տվեց չնպաստել նրան, որպեսզի «իրենց ընդդիմադիր հռչակած զանազան գործիչներ մանիպուլացնեն մարդկանց ու խաբեն»: Նախարարը հայտարարեց, որ տևական ժամանակ Հայաստանի հանրությունն ապրել է մոլորությունների ու խաբկանքի մեջ: «Հերիք է ապրել խաբկանքի մեջ: Այն արհավիրքը, որը եղել է մեզ հետ, մեծ ինքնախաբեության հետևանք է: Պետք է ուղիղ առրերսվել իրականությանը, ոչինչ չթաքցնել: Չպետք է գնալ բանակցել մի բան, հետո գալ տանը զանազան ԶԼՄ-ներին ու ամբիոններից հայտարարել ուրիշ բան և ուրիշ քարոզչություն առաջ տանել», - ասաց նա:


Նախարար Միրզոյանն ընդունեց, որ հայ-թուրքական հարաբերություններում կան համազգային «կարմիր գծեր», որոնք չեն անցնելու՝ չնշելով, թե կոնկրետ ինչ ի նկատի ունի: «Կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները պետք է քննարկվեն և տրվեն: Ուզում եմ ասել, որ մենք, իհարկե, ունենք համազգային կարմիր գծեր, որոնք որևէ կերպ պետք չէ անցնել:


Մյուս կողմից, մենք, ցավոք սրտի, առաջին և վերջին ժողովուրդը չենք, որ հարևան պետության հետ ունեցել է շատ տևական հակամարտություն», - ասաց նախարարը: