Պուտինն ընդունել է Թուրքիա այցելելու Էրդողանի հրավերը. Դմիտրի Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կօգտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիա այցելելու հրավերից, հենց որ թույլ տան համաճարակաբանական իրադրությունն ու գրաֆիկները։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, այդ թեման բազմիցս բարձրացվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում ։ Նախագահ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել այդ հրավերը։ Եվ նրանք պայմանավորվել են, որ հենց որ թույլ տան ա) համաճարակաբանական իրավիճակը և ա) գրաֆիկները, նա անպայման կօգտվի այդ հրավերից», - ասել է Պեսկովը։
Նա նաեւ հավելել է, որ որոշակի դադար է ստեղծվել եւ միջկառավարական հանձնաժողովի, եւ երկկողմ հարաբերությունների բարձրագույն մարմնի անցկացման հարցում, որը գլխավորում է երկու նախագահները: Եվ նշել է, որ Էրդողանն ասել է, որ պատրաստ է ընդունել այդ բոլոր միջոցառումները Թուրքիայում, հավելել է նա։