26.11.2024
Ավարտվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ավտոմոբիլային երթուղու համաձայնեցումը. Լավրով
prev Նախորդ նորություն

Լավրովն ու Միրզոյանը մեկնաբանել են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապելու փորձերը ոչ կառուցողական մոտեցում է: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Երեւանում կայացած համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։


«Ուրախ ենք լսել Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հայտարարությունները Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու և սահմանը բացելու պատրաստակամության մասին։ Մյուս կողմից, անկախ առանց նախապայմանների հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին հայտարարություններից, մենք պարբերաբար տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման կապակցումը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ Մենք կարծում ենք, որ սա ոչ կառուցողական մոտեցում է»,- ասաց Միրզոյանը։


Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Մենք ողջունում ենք նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Սա նույնպես պետք է նպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավմանը»,- ասաց նախարարը: