Փետրվարի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ կատարվել է 407 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք, այդ թվում երեխաներ:Ստացիոնար բուժում է ստանում 60 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդության բուժման նպատակով ամբուլատոր դիմելությունը կազմել է 314 անձ, այդ թվում 42 երեխա:Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 7336 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2383 դեպք: Անցած մեկ օրում մահվան 2 դեպք է արձանագրվել: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 26 դեպք է արձանագրվել: