11.06.2025
Ալիևն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ՀՀ-ի հարաբերությունների կարգավորման հարցը
prev Նախորդ նորություն

Առանց Զանգեզուրի միջանցքի դժվար կլինի խոսել խաղաղության մասին. Իլհամ Ալիև

Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացումը հիմնարար տարրերից մեկն է տարածաշրջանում խաղաղության ապագայի համար։


Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, փոխանցում է Report-ը։


«Եթե մեզ չտան այդ թույլտվությունը, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, եւ Ադրբեջանի բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի հետ նորմալ համակեցության եւ հարեւան հարաբերությունների հաստատմանը, անհաջողության են մատնվելու», - հայտարարել է Երկրի ղեկավարը:


Նա հավելել է, որ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել Զանգեզուրի միջանցքի բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարություն:

Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հաստատման գործում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը