26.11.2024
Առանց Զանգեզուրի միջանցքի դժվար կլինի խոսել խաղաղության մասին. Իլհամ Ալիև
prev Նախորդ նորություն

Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունը Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության հաստատման գործում

Վրաստանը ողջունում է Եվրոպական միության աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործում։ Այս մասին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, փոխանցում է Report-ը։


Նրա խոսքով՝ ԵՄ-ն այդ հարցում ունի անհրաժեշտ փորձ։


«Հարավային Կովկասը կարող է ավելի կարեւոր տարածաշրջան դառնալ, եթե այստեղ երկարաժամկետ խաղաղություն հաստատվի», - նշել է Վրաստանի նախագահը:


Նա նաեւ կարեւորել է Հարավային Կովկասի երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը:


«Փետրվարից աշխարհը ականատես եղավ Ուկրաինայում անարդար պատերազմի և դրա բոլոր հետևանքներին։ Մենք պետք է ցույց տանք մեր համերաշխությունը ուկրաինացի ժողովրդին։ .. Ուկրաինայի պատերազմը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան կարեւոր է բոլոր երկրներին միասին աշխատել եւ աջակցել միմյանց», - հավելել է Զուրաբիշվիլին։