10.06.2025
Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են շփումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ. Զախարովա
prev Նախորդ նորություն

Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև

Մինսկում եռակողմ հանդիպում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև: Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։


Նշվում է, որ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, ինչպես նաև եռակողմ հանդիպում Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազներ Քամրան Ալիևի և Արթուր Դավթյանի հետ, որի ժամանակ կքննարկվեն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։


Դատախազները Մինսկ են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 32-րդ նիստին, ինչպես նաև Բելառուսի դատախազության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը Լարսի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը