20.04.2025
Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը կարևոր քայլ է դեպի համապարփակ լուծում. Ժոզեպ Բորել
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ղազախստանը պատրաստ են նպաստել գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացմանը

Ս.թ. հուլիսի 18-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալմաս Այդարովի հետ։


Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպմանը քննարկվել են հայ-ղազախստանյան առևտրատնտեսական հարաբերությունների ներկա վիճակն ու տնտեսական համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։


Ընդգծվել է երկու երկրների փոխվարչապետերի համանախագահության ներքո գործող տնտեսական համագործակցության հարցերով երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հետևողական գործունեության կարևորությունը։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստել գործարար շրջանակների, այդ թվում՝ տրանսպորտային լոգիստիկ և զբոսաշրջության ոլորտի, ՏՏ համայնքի և համագործակցության այլ հեռանկարային բնագավառների ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը։


 


Խամենեին. Թեհրանը դեմ է Իրանի և Հայաստանի միջև սահմանն արգելափակելու քաղաքականությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար