19.04.2025
Ֆրանսիան ողջունել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը Թբիլիսիում
prev Նախորդ նորություն

Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետական նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական՝ առողջապահության գծով:


«Վստահ եմ, որ սա լրացուցիչ մեխանիզմ կդառնա պարոն Բաբլոյանի ներուժն ու մեծ փորձառությունն ի սպաս դնելու Արցախի առողջապահական համակարգի արդյունավետության շարունակական բարելավման գործին, առավել ևս, որ արդեն մտնում ենք ոլորտի ռազմավարության նախագծի վերջնականացման ու իրագործման փուլ:


Ինձ համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկային, մասնագիտական ու պետական որակներ խտացնող անձի անվերապահ աջակցությունը, և շնորհակալ եմ պարոն Բաբլոյանին՝ իմ խնդրանք-առաջարկը սիրով ու անմիջապես ընդունելու համար»,- Ֆեյսբուքում գրել է Արտակ Բեգլարյանը:


 


 


 


 

Արցախի պետնախարարը քննարկել է մշակույթի ոլորտում առկա խնդիրները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար