25.11.2024
Արա Բաբլոյանը նշանակվել է Արցախի պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական
prev Նախորդ նորություն

Արցախի պետնախարարը քննարկել է մշակույթի ոլորտում առկա խնդիրները

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր հանդիպել է մշակույթի ոլորտում գործող հիմնարկների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու ոլորտում առկա խնդիրներն ու դրանց համատեղ լուծման հնարավորությունները:


Արցախի պետնախարարը շնորհակալություն է հայտնել մշակութային գործիչներին երկարամյա վաստակի ու ծառայության համար և ներկայացրել մշակույթի ոլորտի կարգավորմանը և ռազմավարական զարգացմանը միտված Կառավարության տեսլականը:


«Արցախի ներկա իրավիճակին պետք է կարողանանք արձագանքել նաև մշակույթի միջոցով, որովհետև հասարակության գաղափարական ու արժեքային շարժիչ ուժը հենց մշակույթի գործիչներն են: Պատերազմից հետո մենք պետք է ունենանք մշակութային կյանքի վերածնունդ, որի միջոցով կարող ենք ազգային զարթոնք ապրել։


Հանդիպումը պահանջված եմ համարում, քանի որ մշակույթի բնագավառում համակարգային բարեփոխումներ կատարելու համար շատ կարևոր էր լսել խնդիրների լուծման ուղղությամբ նրանց առաջարկությունները:


Պայմանավորվել ենք պարբերաբար այսօրինակ հանդիպումներ ունենալ, որպեսզի որոշումների կայացումը լինի ներառական ու արդյունավետ:


Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո հանձնարարականներ եմ տվել բարձրացված որոշ հիմնախնդիրների լուծման նպատակով»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը: