12.08.2025
Դավիթ Տոնոյանը՝ Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթղթի մասին
prev Նախորդ նորություն

Նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» տնօրենը

Գևորգ Սիմոնյանը նշանակվել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից:


Կենսագրական տվյալները՝


23.07.2025 թ. նշանակվել է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։


07.05.2025-22.07.2025-ը եղել է Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։


06.03.2025-07.05.2025-ը եղել է Արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող։


01.11.2024 թ. եղել է «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրի համակարգող։


05.03.2024-18.07.2024-ը եղել է «Սոցիալական արդարություն» ՀԿ ծրագրի օգնական։


09.12.2022-ից ՀՀ Փաստաբանական ակադեմիայի հրավիրյալ դասախոս է։


15.11.2019–15.09.2023-ը եղել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ։