12.08.2025
Այս գործընթացն ավելի շատ հարցեր է առաջացնում. Թաթոյանը՝ Վաշինգտոնի բանակցությունների մասին
prev Նախորդ նորություն

Այո՛, Սամվել Կարապետյանը քաղբանտարկյա՛լ է. Խաչիկ Ասրյան

Հրապարակավ դիմում եմ հազարավոր մեր ա՛յն հայրենակիցներին, որոնց Սամվել Կարապետյանն առանց հաշվարկների, առանց ակնկալիքների տարիներ ի վեր ցուցաբերել է նյութական և ոչ նյութական բազմաթիվ աջակցություններ. ո՞ւր եք, ինչո՞ւ ձայն չեք հանում, ինչո՞ւ օրինական գործողություններ չեք իրականացնում, ո՞ւմ եք սպասում, ումի՞ց եք վախենում, թե՞ մտածում եք, որ ձեր կողմից մեկ-երկու անգամ գրված ֆեյսբուքյան ստատուսները կամ ԶԼՄ-ին տված հարցազրույցները լիարժեք բավարար են Սամվել Կարապետյանին աջակցելու համար։

Բոլորդ ուշադիր լսե՛ք ինձ.

Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններում միանշանակ հաղթելու է քաղաքական ա՛յն ուժը, որի Առաջնորդը, կամավոր հիմունքներով, մասնակցել է Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի դեմ թշնամի Ադրբեջանի կողմից սանձազերծված բոլոր պատերազմներին և միշտ, իր կյանքի գնով, պաշտպանել է Հայաստանը, Արցախը և Հայ ժողովրդին, ու հենց ԱԺ առաջիկա ընտրությունների հաղթանակից հետո էլ այդ քաղաքական ուժը Հայաստանի նոր Ազգային Ժողովում իրականացնելու է Սահմանադրական փոփոխություններ՝ կապված ՀՀ Նախագահ ընտրելու կարգը փոխելու, ինչպես նաև ՀՀ նախագահի լիազորություններն ընդլայնելու հետ, որին անմիջապես հաջորդելու է մեծանուն Հայորդի Սամվել Կարապետյանին նույն Ազգային Ժողովում Հայաստանի նոր նախագահ ընտրելու պատմական իրողությունը:

Հայաստանի տնտեսության մեջ բազմահազար աշխատատեղեր ստեղծած, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային հովանավորչական բազմահազար ծրագրեր իրականացրած, Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համար սոցիալական բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչած, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր Մոլորակի տարբեր անկյուններում, Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահած և պաշտպանած՝ «Տաշիր» ընկերության հիմնադիր, հայրենատեր Հայորդի Սամվել Կարապետյանը, այո՛, քաղբանտարկյա՛լ է․ Հայաստանի հաջորդ նախագահ Սամվել Կարապետյանը պետք է անհապաղ ազատ արձակվի։

ԱՍՏՎԱԾ միշտ պահպանի Հայաստանը։


«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյան