22.04.2025
Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
prev Նախորդ նորություն

Իրանում գրացվել են 6-7 բալանոց ցնցումներ. երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում

Սույն թվականի հոկտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 16:37-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.50⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 24 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:


ԱԻՆ-ից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան և Մեղրի քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։


 


 

ԵԽԽՎ-ում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջեւ տեղի ունեցած ռազմական գործողությունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան