Շարժական և ֆիքսված կապի ոլորտը սպասում է նոր ներդրողների: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Արցախի կառավարությունը կրկին իր հանձնառությունն է հայտնում խրախուսել և աջակցել բոլոր ընկերություններին և ներդրողներին, ովքեր հետաքրքրված են բաց և արդար մրցակցության, օրինականության և հանրային շահի գերակայության պայմաններում Արցախի ամբողջ տարածքում շարժական և/կամ ֆիքսված կապի ծառայությունների մատուցման գործունեությամբ», - ասված է հաղորդագրության մեջ: