25.11.2024
Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ
prev Նախորդ նորություն

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամներին

Նոյեմբերի 3-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդարանի անդամներ, ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասսիմո Կաստալդոյին և Լարս Պատրիկ Բերգին։


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում և Հայաստանի սահմաններին ստեղծված անվտանգային իրավիճակը և այդ համատեքստում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, նախարարի տեղակալը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը, հայ ռազմագերիների հետ կապված խնդիրները։


Քննակվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցեր՝ ներառյալ միջխորհրդարանական համագործակցության խորացման հեռանկարները։


Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել հայկական կողմի համար առաջնային նշանակություն ունեցող հարցերում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլված է համապատասխան բանաձևերում և զեկույցներում:


Նշելով, որ Հայաստանի հետ բարեկամության հիմքում ընկած է ընդհանուր արժեքային համակարգը` ԵԽ պատգամավորները վերահաստատել են Հայաստանի ժողովրդավարությանն աջակցելու պատրաստակամությունը: