25.11.2024
Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով անցնող հաղորդակցման ուղիների օգտագործմամբ
prev Նախորդ նորություն

Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ, որոնց ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։


Ինպես հայտնում եմ ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են պետական և տարածաշրջանային անվտանգության հարցերի լայն շրջանակում ռուս-հայկական համագործակցության, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր:


ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովի հետ քննարկվել են տարածաշրջանի անվտանգության մի շարք հարցեր, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա միջոցառումները։ Բացի այդ, զրուցակիցները ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների միջոցով 2023-2024 թվականների համագործակցության ծրագիր՝ ընդգծելով, որ այդ ծրագրի իրականացումը կծառայի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։


Բանակցությունները տեղի են ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներորդ տարեկան հանդիպման շրջանակում։