Ռուս խաղաղապահներն ապահովել են Լեռնային Ղարաբաղի Քարաքենդ բնակավայրում գյուղատնտեսական աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակում է խաղաղպահների Telegram ալիքը: «Մարտունու շրջանի վարչակազմը դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ աշխատանքների անվտանգության ապահովման հարցում օգնության համար, քանի որ այդ գյուղատնտեսական տարածքները գտնվում են կողմերի սահմանազատման գծում», - նշվում է հաղորդագրության մեջ: