24.11.2024
Հայաստանի ՀԿ-ները կոչով դիմել են ՄԱԿ-ին, ԵՄ-ին ու ԵԽ-ին Լաչինի միջանցքի փակման հարցով
prev Նախորդ նորություն

Անահիտ Ավանեսյանն Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Հանս Կլյուգեին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Արցախում ծավալվող հումանիտար ճգնաժամը ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին։ Այս մասին նա հայտնել է թվիթերի իր էջում:


«Ես մշտական կապի մեջ եմ պարոն Կլուգեի հետ և պարբերաբար տեղեկացնում եմ նրան իրավիճակի մասին»,-նշել է նա:




VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10:30-ին, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ «բնապահպանական պատճառաբանություններով»։ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով գործնականում շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները։


Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախից դեպի նշված բնակավայրեր սննդամթերքի, մասնավորապես՝ հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներ չեն իրականացվում։


Հայաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում «պարենային և հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի» մասին և իրավիճակը որակել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, ըստ որի՝ Լաչինի միջանցքը շարունակում է մնալ Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտի վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է նրա երկայնքով տեղաշարժի անվտանգությունը։


ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով քաղաքացիական մեքենաների անխոչընդոտ տեղաշարժը վերսկսելու համար։


Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել է Արցախ գազամատակարարումը։ Արդյունքում Արցախում որոշում է կայացվել փակել դպրոցները։


Դեկտեմբերի 16-ին Արցախում գազամատակարարումը վերականգնվել է: