Հաջորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է այցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է Turan-ը՝ հղում անելով իր աղբյուրին: "Սպասվում է, որ այցը նոր թափ կհաղորդի ռուս-ադրբեջանական հարաբերություններին, այդ թվում և տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը", - գրում է աղբյուրը: