27.07.2025
Հայաստանի և հայության աջակցությամբ Արցախը մեծ դժվարությամբ փորձում է ոտքի կանգնել. նախագահ
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը

Հայաստանի պատվիրակությունը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը։ Այդ նպատակով Մոսկվա պատվիրակություն գործուղելու որոշումը հոկտեմբերի 28-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Որոշման մեջ մասնավորապես նշված է. «ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ազատ Բաբայանին և անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանին 2022 թվականի նոյեմբերի 2-3-ը ներառյալ գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)»:

Իրանը դեմ է «տարածաշրջանում օտար ուժերի» ներկայությանը. Աբդոլլահյանը՝ Բայրամովին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին