22.06.2026
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
prev Նախորդ նորություն

Իրանը դեմ է «տարածաշրջանում օտար ուժերի» ներկայությանը. Աբդոլլահյանը՝ Բայրամովին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ասել է, որ դեմ է «տարածաշրջանում օտար ուժերի» ներկայությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«Քաջատեղյակ լինելով տարածաշրջանում անվտանգության փոխկապակցվածությունից՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի անվտանգությունն ազդում է տարածաշրջանի և Իրանի անվտանգության վրա։ Մենք հայտարարել ենք, որ դեմ ենք օտար ուժերի ցանկացած տեղակայմանը, քանի որ դա հակասում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և համագործակցությանը",- Աբդոլլահյանի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ Telegram ալիքը:


Ըստ աղբյուրի, Բայրամովը չի համաձայնել իր իրանցի գործընկերոջ կարծիքի հետ՝ «տարածաշրջանում օտար ուժեր տեղակայելու» հարցում։

Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են Ռուսաստանի միջնորդությամբ. Պեսկով
Հաջորդ նորություն next
 Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն
18.06.2026
Փաշինյանը Բաքվի հետ ներքին հարցերով երկխոսությունը համարում է նորմալ դիվանագիտություն