20.04.2025
Արմեն Գրիգորյանը Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների վերջնական թիվը կհրապարակվի նույնականացումից հետո

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժի ագրեսիայի հետևանքով զոհվածների վերջնական թիվը կհրապարակվի նույնականացման ավարտից հետո։


«Նախ տվյալները հրապարակվում են Զինվորների ապահովագրության հիմնադրամում, երբ դրանք ամբողջությամբ բացահայտվեն, այնտեղ կհրապարակվեն»,- ասել է նախարարը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին։


Վերջին տվյալներով՝ Զինվորների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է վճարել սեպտեմբերի 13-14-ի մարտերում զոհված 93 զինծառայողների ընտանիքներին։ Ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում է։


Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերյան իրադարձություններից ի վեր չի հրապարակել զոհերի հաստատված թիվը՝ նշելով միայն, որ զոհվածների և անհետ կորածների ընդհանուր թիվը 210 է: Այդ թիվ չի թարմացվել վարչապետի հոկտեմբերի 14-ի հայտարարությունից հետո։


Երեւանը պնդում է, որ Բաքուն խոչընդոտում է որոնողական աշխատանքներին։ Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 80 զոհի մասին։


 

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար