Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են առավելագույնս անցնել ազգային արժույթներով հաշվարկների, ինչպես նաեւ միավորել "Միր" եւ "Շետաբ" վճարային համակարգերը, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի համանախագահների հանդիպման արդյունքներով, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն: "Առանցքային թեմաներից մեկն, անշուշտ, մեր երկրների միջեւ ֆինանսատնտեսական փոխհարաբերություններն են, փոխադարձ հաշվարկների համար պայմանների ստեղծումը եւ մեր իրավաբանական անձանց, կազմակերպությունների միջեւ վճարումների ընդունումը", — ասել է նա: