24.11.2024
Կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանսիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Լոգվինով. Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ է

Հայաստանում ԵՄ առաքելության մեկնարկը հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ է՝ օգտվելով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքներից։ Այս մասին  ՌԻԱ Նովոստիին ասել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովը:


«Սա ոչ այլ ինչ է, քան Բրյուսելի՝ օգտվելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված արդյունքներից, հետխորհրդային տարածքում ոտք դնելու փորձ՝ որդեգրելով «միջնորդի» ամպլուա», - ասել է Լոգվինովը:


Նրա խոսքով, «այստեղ կա նաեւ հակառուսական էական բաղադրիչ՝ իրենց երկրի, որպես անվտանգության երաշխավորի, պատմական դերը չեզոքացնելու ցանկությունը»։


Հիշեցնենք, հունվարին որոշում կայացվեց Ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության շրջանակներում հիմնել «Հայաստանում Եվրոպական միության առաքելություն»։ Առաքելության նպատակն է ԵՄ աջակցությամբ նպաստել Հայաստանի սահմանամերձ գոտիներում կայունությանը, «հողի» վրա վստահության ձևավորմանը, ինչպես նաև՝ նպաստավոր միջավայր ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար:


Հայաստանում ԵՄ առաքելության նախնական մանդատի տևողությունը երկու տարի է, առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Հայաստանում: