Կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Ֆրանսիայի ԱԳՆ
Ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած լուրջ միջադեպի զոհերի համար: Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նշվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող գոտում` Լաչինի միջանցքի մոտով անցնելիս ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից հարձակման է ենթարկվել, և կարևորվում, որ լույս սփռվի փաստերի վրա։
«Մենք կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ էր բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Զոհվել է ոստիկանության 3 ծառայող, 1 ծառայող ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր: