Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Demirören Holding-ի նախագահ Իլդիրի Դեմիրորենի հետ։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է դարձվել տարբեր ուղղություններով ներդրումներ կատարելու հնարավորությանը, այդ թվում՝ հյուրընկալության, անշարժ գույքի, էներգետիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Հանդիպմանը ասվել է, որ ընկերությունը մեծ ներդրում է կատարելու Ծղալտուբոյում նոր 5 աստղանի հյուրանոցի՝ «Հին Իվերիա»-ի կառուցման համար։ Հանդիպմանը նշվել է երկրում առկա ներուժը։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանում ներդրողների համար կայուն և բարենպաստ բիզնես միջավայր է։