28.10.2026
Ադրբեջանում ձերբակալվել են ՀՀ ուժայինների հետ համագործակցության մեջ կասկածվող անձինք
16.05.2023
Ադրբեջանում ձերբակալվել են ՀՀ ուժայինների հետ համագործակցության մեջ կասկածվող անձինք

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով երկու քաղաքացու բերման ենթարկելու մասին։ Հաղորդվում է, որ քաղաքացի Ռաշադ Ահմադովը  Ամիրով Ռովշան Մուսա օղլուի և այլ անձանց հետ, որոնց «պատրաստել է տեսանյութեր, որոնք պարունակում է մեր երկրում էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն սերմանելու և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոտնահարելու բացահայտ կոչեր»: «Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության ներքո տարածվել են Youtube-ի ալիքներով և այլ սոցիալական ցանցերում՝ ադրբեջաներեն լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը: Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է դավաճանության, ահաբեկչություն նախապատրաստելու, օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության դեմ կոչ անելու, Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների ցուցումով պետության դեմ կոչ անելու մեջ։