4.06.2025
Մալիշկա համայնքի նախկին ղեկավարը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման. դատախազություն
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում ձերբակալվել են ՀՀ ուժայինների հետ համագործակցության մեջ կասկածվող անձինք

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու կասկածանքով երկու քաղաքացու բերման ենթարկելու մասին։


Հաղորդվում է, որ քաղաքացի Ռաշադ Ահմադովը  Ամիրով Ռովշան Մուսա օղլուի և այլ անձանց հետ, որոնց «պատրաստել է տեսանյութեր, որոնք պարունակում է մեր երկրում էթնիկ և կրոնական հողի վրա ատելություն սերմանելու և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ոտնահարելու բացահայտ կոչեր»:


«Այդ տեսանյութերը ստեղծվել են հայկական հատուկ ծառայությունների կողմից և նրանց վերահսկողության ներքո տարածվել են Youtube-ի ալիքներով և այլ սոցիալական ցանցերում՝ ադրբեջաներեն լեզվով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ահմեդովը հայկական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նաև այլ դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի դեմ», - հայտարարում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը:


Գերատեսչությունը նշում է, որ Ահմեդովի և Ամիրովի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ահմեդովը մեղադրվում է դավաճանության, ահաբեկչություն նախապատրաստելու, օտարերկրյա կազմակերպությունների հրահանգով պետության դեմ կոչ անելու, Ամիրովը՝ դավաճանության և օտարերկրյա կազմակերպությունների ցուցումով պետության դեմ կոչ անելու մեջ։

Ռուսաստանից սպառազինություններն իսկապես չեն հասել Հայաստան. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով