Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուսանկար է հրապարակել Պրահայում կայացած Մակրոն-Փաշինյան-Ալիև-Միշել քառակողմ հանդիպումից և գրառում արել. "Կովկասում կայուն խաղաղության համար. Այս գիշեր Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը և Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին, որոնց միջոցով երկուսն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանը համաձայնում է նպաստել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը համաձայնում է համագործակցել։ Այս առաքելության նպատակն է վստահություն ձևավորել և իր զեկույցների միջոցով նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին":