Ընթացիկ տարվա մարտի 10-ից վրացական արժույթն ամրապնդվել է 15,7 տոկոսով, ինչը հանգեցրել է նրան, որ լարիի փոխարժեքի կտրուկ ամրապնդման ֆոնին Վրաստանի Ազգային բանկը 2019 թվականից ի վեր առաջին անգամ սկսել է դոլար գնել երկրի արժութային շուկայում: "Երեքշաբթի արժութային աճուրդում Ազգային բանկը գնել է 10 մլն դոլար։ Դոլարի նկատմամբ լարիի պաշտոնական փոխարժեքը չորեքշաբթի օրը 2,8668 GEL/$1 է", – ասված է Ազգային բանկի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կորոնավիրուսի համաճարակի սկսվելուց հետո վրացական լարին սկսել է արժեզրկվել, եւ որպեսզի պահպանի լարիի անկումը, Ազգային Բանկը սկսել է ֆինանսական շուկայում դոլար վաճառել իր պահուստներից: