ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ-Ադրբեջան բանակցությունները՝ անկախ դրանց անցկացման վայրից։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչը՝ անդրադառնալով այսօր Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանը։ Մեթյու Միլլերը, մասնավորապես, նշել է, որ կարևոր է, որ կողմերը շարունակեն կարգավորման շուրջ երկխոսությունը. "Վաշինգտոնը պահպանում է կողմերի միջև ուղիղ շփումները",- հավելել է նա: