24.11.2024
Ջեյհուն Բայրամովը բողոքել է Երևանից
prev Նախորդ նորություն

Միշելը ցանկանում է եռակողմ հանդիպում կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ. Կլաար

Սա կարգավորման գործընթաց է, որը սկսվել է 30 տարվա հակամարտության ավարտից հետո։ Եվ կարծում եմ, որ զարմանալի կլիներ, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ամեն ինչ նորմալ լիներ վերջին լայնածավալ պատերազմից ընդամենը երկու տարի անց։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։


Նա նշել է, որ ժամանակ կպահանջվի։ Բայց կարևորն այն է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու այս հակամարտության հետևանքները։


Կլաարը նաև նշել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցանկանում է կրկին եռակողմ հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։


«Վաղուց Բրյուսելում հանդիպումներ չեն եղել: Նախագահ Միշելի մոտեցումն այն է, որ երկու առաջնորդների վերադարձը Բրյուսել, անկասկած, կարևոր է լինելու, քանի որ խոսքը միայն Բրյուսելի մասին չէ՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ոչ մի հանդիպում չեն ունեցել»,- հավելեց նա։