24.11.2024
Աջակցության ակցիա Ջավախքում. «Արցախ, մենք ձեր կողքին ենք»
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել. Բլինքեն

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ապագայում կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ:


«Ես կարծում եմ, որ նպաստավոր հնարավորություն կա, չեմ ցանկանում այն գերագնահատել, սակայն կա նպաստավոր հնարավորություն, որ թույլ է տալիս իրականում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- ասել է նա:


Բլինքենը հավելել է, որ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ Մյունխենում մշակել է ապագա պայմանավորվածությունների տեքստը: Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոն էին ժամանել երկու երկրների ԱԳ նախարարները, և համաձայնագրի հարցը քննարկվել է նաև նրանց հետ:


«Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի այս միջանցքը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է պետքարտուղարը։