21.04.2025
Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում ընթանում է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը

Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:


Ավելի վաղ Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:


ԱԳՆ-ից հայտնում են, որ քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:


Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:


Վաշինգտոնյան հանդիպումներից առաջ Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։


Մասնավորապես, Բլինկենը Ալիևի հետ զրույցում խորը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ, որով անցնում է Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Հայաստանին կապող ճանապարհը։


 

Փաշինյանը Պետական պահպանության ծառայության պետի երեք տեղակալներ է նշանակել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան