21.04.2025
Բլինքենն Ալիևի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքիում
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը:


Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:


Մայիսի 1-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։


ԱՄՆ պետքարտուղարությւոնից հայտնել են, որ Երևանի ժամանակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպի Արարատ Միրզոյանին, այնուհետև Ջեյհուն Բայրամովին։


Երևանի ժամանակով 17։45-ին կմեկնարկեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների «‎երկկողմ խաղաղ բանակցությունները»։‎ Բոլոր հանդիպումները փակ են լինելու։


Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել, որ այդ բանակցությունները օրեր կտևեն։


Հայաստանի ԱԳՆ-ից դեռ պաշտոնական պարզաբանում չկա։


Մինչ այդ հանդիպումը Էնթոնի Բլինքեն հեռախոսային խոսակցություններ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:


 


 

Վաշինգտոնում կայացել է Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան