13.12.2024
Սոթքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է
prev Նախորդ նորություն

Մյասնիկովիչն ու Ալիևը քննարկել են ԵԱՏՄ անդամների հետ Ադրբեջանի առևտրի հնարավորությունները

Մայիսի 16-17-ը աշխատանքային այցով Բաքվում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։


Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել է Ադրբեջանի 16-րդ «Գյուղատնտեսություն» Caspian Agro և 28-րդ ադրբեջանական «Սննդի արդյունաբերություն» InterFood Azerbaijan միջազգային ցուցահանդեսների բացման արարողությանը։ ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի հիմնական տաղավարներով, որտեղ ներկայացված են ավելի քան 450 ընկերություններ աշխարհի 31 երկրներից, այդ թվում՝ Բելառուսից, Ղազախստանից և Ռուսաստանից։


Բաքու կատարած այցի ընթացքում Միխայիլ Մյասնիկովիչին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ընդլայնման և առևտրային հնարավորությունների հարցեր։


«Եվրասիական ինտեգրումն ամուր հիմքեր է ստեղծում անդամ պետությունների կայուն տնտեսական զարգացման համար և ծառայում է ժողովուրդների փոխըմբռնման ամրապնդմանը»,- այցի ընթացքում նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահը, հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։