10.09.2026
ԵԱՏՄ երկրների տարածաշրջանների զարգացումը կքննարկվի Եվրասիական տնտեսական համաժողովում
prev Նախորդ նորություն

Սոթքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է

Այսօր, մայիսի 17-ին, Սոթքում ադրբեջանական կրակից վիրավորում ստացած հայ զինծառայողը մահացել է, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:


«Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է», - հայտնում են ՊՆ-ից:


Պաշտպանական գերատեսչությունը տարածել է նաև շտապօգնության մեքենայի լուսանկարները, որը Սոթքի ուղղությամբ գնդակոծել է ադրբեջանական զինուժը, երբ մեքենան տարհանել է վիրավոր զինծառայողին:


Գնդակոծության հետևանքով վիրավորվել է բուժակը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:


 

Մյասնիկովիչն ու Ալիևը քննարկել են ԵԱՏՄ անդամների հետ Ադրբեջանի առևտրի հնարավորությունները
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ