Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը չեն նախատեսում եռակողմ հանդիպում անցկացնել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ: Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ոչ, եռակողմ հանդիպում չի լինելու, բայց երկկողմ շփումները, բնականաբար, տեղի կունենան այս ոչ պաշտոնական միջոցառման շրջանակում»,- ասաց նա։