Ժամանակն է, որպեսզի զորքերը դուրս բերվեն, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը։ «Նոր բանակցություններ ունեցանք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես ասացի հանդիպման ժամանակ, ժամանակն է դուրս բերել զորքերը, իսկ դիվանագետները վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ»,- գրել է Բլինքենն Twitter-ի իր միկրոբլոգում: