Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր՝ նոյեմբերի 14-ին, իր վրացի գործընկեր Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Այցի ընթացքում նախատեսված են Հասանովի հանդիպումները Վրաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ։