Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը Արաքս գետի վրայով Նախիջևանի հետ կապ ունենալու այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։ Նա նշել է, որ "Հայաստանն ուզի, թե չուզի", բայց Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապը կկարգավորվի Իրանի միջոցով։ «Ըստ այդմ, համաձայն Իրանի հետ համաձայնագրի, Բաքուն արդեն սկսել է Արաքս գետի վրա առաջին կամրջի շինարարությունը», – ասել է Բայրամովը։