Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Դարեր շարունակ անկախության համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարը փաստում է ինքնիշխան եւ ժողովրդավար պետություն ունենալու գերակա արժեքի մասին, արժեք, որը մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամական կապերի եւ փոխադարձ հարգանքի հիմքում է ընկած:
Մեր վերջին հանդիպման ժամանակ հանձնառություն ստանձնեցինք լավագույնս իրացնելու ամենատարբեր ոլորտներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա ներուժը, եւ այժմ կարող ենք հպարտությամբ արձանագրել, որ հայ-հնդկական դարավոր բարեկամությունը թեւակոխել է որակապես նոր փուլ, ինչի վկայությունն է մեր երկրների միջեւ երկկողմ օրակարգի եւ երկխոսության ակտիվացումը:
Մենք կարեւորում ենք ժողովրդավարական արժեքների կրող Հնդկաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ եւ սատարում միջազգային ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում Հնդկաստանի ջանքերին:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում մեր երկրների փոխգործակցությունն առավել կամրապնդվի, ինչին էապես կնպաստեն կողմերի միջեւ բարձրաստիճան փոխայցելությունները: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ հարմար ժամանակահատվածում Հայաստան այցելելու իմ հրավերը:
Ձերդ գերազանցություն, օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ ամենայն բարիք եւ բարօրություն»:
Հայաստանը Հնդկաստանից զե՞նք է ձեռք բերում
Վերջին շրջանում մեդիայում հրապարակումներ սկսվեցին Հայաստանի՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու ցանկությունների և քայլերի մասին։
Հայաստանի իշխանությունները ոչ միայն չհերքեցին, այլ նաև անուղղակիորեն հաստատեցին տարածվող խոսակցությունները։
Հնդկաստանից ձեռք բերվող զենքերի մասին հրապարակումների հիմնական աղբյուրը հնդկական մամուլն է, որտեղ դեռ նախորդ տարվա ամռանը քննարկվում էր հնդկական զենքերի ձեռքբերման հարցում Հայաստանի հետաքրքրվածությունը։ Այս ընթացքում քննարկվող հիմանական զինատեսակը հնդկական անօդաչու թռչող սարքերն էին։
Անգլիալեզու The Economic Times-ը նախորդ տարվա սեպտեմբերի վերջին գրել էր, որ Հայաստանը և Հնդկաստանը զենքերի մատակարարման մասին մի շարք պայմանագրեր են կնքել։ Ըստ հրապարակման՝ պայմանագրերի ընդհանուր արժեքը մոտ 245 միլիոն դոլար է՝ չորս Pinaka համակարգեր և պաշտպանական սարքեր։ Պատվերը, ըստ հնդկական մեդիայի, ներառում է նաև կառավարվող հրթիռներ։
Հոկտեմբերին հնդկական The Print-ը գրել էր, որ Հայաստանը հետաքրքրվում է նաև «Ակաշ» հրթիռային համակարգերով։
Նախորդ տարվա նոյեմբերին, ըստ մեկ այլ վարկածի, Հայաստանը պատվիրել էր ընդհանուր մոտ 160 միլիոն դոլարի (75-100 հատ) 155 մմ տրամաչափով ինքնագնաց հրետանային կայանքներ (ԻՀԿ)։