26.07.2025
Կարևոր է Հնդկաստանի դերակատարության բարձրացումը գլոբալ քաղաքականության մեջ. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Տարածաշրջանային հարցերում ՀՀ և Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են. Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպադի Մուրմուին Անկախության օրվա կապակցությամբ:


Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հնդկաստանը պատմականորեն ապացուցել է ժողովրդավարական համակարգի կարեւորությունը պետության կայացման եւ ազգի քաղաքակրթական արժեհամակարգի պահպանման գործում: Հնդկաստանի նորագույն պատմության մեջ նշանակալի դերակատարում ունեցած Մահաթմա Գանդիի կերպարն առ այսօր շատ ազգերի համար անարդարության դեմ պայքարի վառ օրինակ է:


Դարերի պատմություն ունեցող հայ-հնդկական բարեկամությունը խարսխված է փոխադարձ հարգանքի, վստահության եւ համընդհանուր արժեքների վրա:


Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ տարածաշրջանային եւ երկուստեք կարեւորության հարցերում Հայաստանի եւ Հնդկաստանի դիրքորոշումները համընկնում են՝ առավել նպաստելով միջպետական կապերի եւ ավանդական բարեկամության ամրապնդմանը»:

Հայաստանն աշխատում է PayPal-ը երկիր ներգրավելու ուղղությամբ. փոխնախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին