26.11.2024
Արցախի նախագահը ցավակցել է ողբերգական ավտովթարի կապակցությամբ
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ-ում ուկրաինացի դիվանագետի ողբերգական մահվան առիթով

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ողջ անձնակազմի և անձամբ իր անունից ցավակցությունն է հայտնել Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային` Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Սենչենկոյի ողբերգական մահվան կապակցությամբ։


Այս մասին հայտնում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։


Հայաստանի Հանրապետության դեսպանությունը միանում է ցավակցական խոսքերին։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ օգոստոսի 14-ին Սևանա լճում ջրահեղձ է եղել Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խորհրդականը: