Արցախի նախագահը ցավակցել է ողբերգական ավտովթարի կապակցությամբ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է Երեւան-Գյումրի ավտոճանապարհին 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։
Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 14-ին ժամը 00:27-ին Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ, ևս 6 հոգի հոսպիտալացվել է։
Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ վթարի հետևանքով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված 6 տուժածներից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: