21.04.2025
Արարատ Միրզոյանը ցավակցել է ՀՀ-ում ուկրաինացի դիվանագետի ողբերգական մահվան առիթով
prev Նախորդ նորություն

ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը օգոստոսի 14-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։


Ինչպես հայտնում են Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի հրատապ հարցերը, ներառյալ քաղաքական երկխոսության առաջմղումը բոլոր մակարդակներում եւ տնտեսական կապերի ամրապնդումը։


Քննարկվել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում եւ ընդհանրապես Արցախի շուրջ։ Հաստատվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020-2022թթ. պայմանավորվածությունների ողջ համալիրն անշեղորեն իրագործելու կարեւորությունը։

Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի. Թուրքիայի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար