26.11.2024
ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջացքում
prev Նախորդ նորություն

Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակի մասին:


«Թուրքիան ուշադիր հետևում է Լաչինի ճանապարհի շուրջ տևական վեճերին և հասկանում է Ադրբեջանի օրինական մտահոգությունն այս հարցում։ Ցավոք, Ադրբեջանի  հնչեցրած մտահոգությունները հաշվի չառնվեցին, և արդյունքում Ադրբեջանը համապատասխան միջոցներ ձեռնարկեց իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ։


Նշվում է, որ Թուրքիան կարծում է, որ Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի։  


«Ակնկալում ենք, որ Հայաստանը կխուսափի սադրիչ քայլերից և կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, կաջակցի այլընտրանքային ուղիների օգտագործմանը, ինչպիսին է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ հայ բնակչության կարիքները բավարարելու համար, և կաջակցի հայ բնակչությանը վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։