26.11.2024
Լաչինի ճանապարհի շուրջ Ադրբեջանին քննադատության ենթարկելը արդարացում չունի. Թուրքիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հերքել է սահմանին զորքերի կուտակման մասին Բաքվի հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ փաստացի հերքելով պաշտոնական Բաքվի հայտարարությունը Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ:


Թվիթերի իր էջում ԵՄ առաքելությունը մասնավորապես գրել է.


«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն, մենք չենք տեսնում որեւէ որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:


Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան: Այս ապատեղեկատվությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին: