24.06.2026
Բլինկենը հայտարարել է Միրզոյանի և Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկի մասին
28.06.2023
Բլինկենը հայտարարել է Միրզոյանի և Բայրամովի հետ բանակցությունների մեկնարկի մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ բանակցությունների մեկնարկի մասին։ «Այս շաբաթ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ խաղաղ բանակցություններ վարելով Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին, քանի որ նրանք միասին աշխատում են կայուն և արժանապատիվ համաձայնության հասնելու համար: Երկխոսությունը կայուն խաղաղության բանալին է»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: ԱՄՆ-ում ընթանում են երկկողմ բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդքարտուղարությունը հայտնել էր, որ Միրոզյանի ու Բայրամովի բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը։